Հասարակություն 

Ծայրահեղականները 770 հազար դոլար են խոստացել Բլիվուդի ամենահայտնի դերասանուհու գլխի համար

Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Դիպիկա Պադուկան սկսել է մեծ թվով սպառնալիքներ ստանալ լեգենդար հնդիկ թագուհի Ռանի Պադմինիի մասին ֆիլմում նկարահանվելուց հետո:

Դերասանուհին մարմնավորել է հենց թագուհուն:

Աջ ծայրահեղականները  և մի քանի այլ խմբավորումներ սպառնում են սպանել դերասանուհուն: Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում, այրում սիրված դերասանուհու լուսանկարները և կոչ անում չցուցադրել ֆիլմը, որը հանդիսատեսի դատին պետք է հանձնվեր դեկտեմբերի 1-ին, սակայն պրոդյուսերների որոշմամբ ավելի ուշ կբարձրանա լայն էկրաններին:

Ծայրահեղականներին դուր չի եկել այն, որ ֆիլմում, նրանց պնդմամբ, խեղաթյուրվել են պատմության որոշ մանրամասները:

Բանը հասել է նրան, որ դերասանուհու գլխի համար 770 հազար դոլար են խոստացել:

 

Նույն շարքից