Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆը, ով ղեկավարում էր կառավարությունը 2004-2011 թվականներին, Կահիրեի քրեական դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, հայտնում է Reuters-ը:
Ահմեդ Նազիֆը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով խոշոր գումարներ յուրացնելու մեջ:
Նա պետք է վճարի տուգանք և պետական գանձարան վերադարձնի անօրինականորեն յուրացրած 14 միլիոն դոլարը: