Քաղաքական Միջազգային 

Կահիրեի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Եգիպտոսի նախկին վարչապետին

Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆը, ով ղեկավարում էր կառավարությունը 2004-2011 թվականներին, Կահիրեի քրեական դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, հայտնում է Reuters-ը:

Ահմեդ Նազիֆը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով խոշոր գումարներ յուրացնելու մեջ:

Նա պետք է վճարի տուգանք և պետական գանձարան վերադարձնի անօրինականորեն յուրացրած 14 միլիոն դոլարը:

Նույն շարքից