Հասարակություն 

Կամ էս երեխու վիզը կտրած, կամ ծառը քոքահան արած. Քաղաքացիները պնդում են, որ իրենց ստիպել են հողերը վաճառել Լիդիանին

Ջերմուկցիները պնդում են, թե իրենց ստիպել են, որ հողերը վաճառեն Լիդիանին, իսկ եթե հրաժարվել են վաճառել, տարածքները գերակա շահ են ճանաչել ու ձրի վերցրել:

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է տեղի բնակիչների հետ և քննարկում Ամուլսարի հարցը:

Հավաքված քաղաքացիներից մեկի խոսքերով, ժողովրդին հստակ չեն ասել, թե ինչ է գալու իրենց գլխին, այսօր են հասկանում, թե ինչ է կատարվում:

Քաղաքացու խոսքերով, եթե այսօր իր հողը այն ժամանակվա տեսքով վերադարձնեն իրեն, ինքը պատրաստ է ետ վերադարձնել ստացած գումարը. «Կամ էս երեխու վիզը կտրած, կամ ծառը քոքահան արած: Հարյուրավոր ծառեր են կտրվել»:

Քաղաքացիները պահանջում են հանրային քննարկում անցկացնել:

 

Նույն շարքից