Ջերմուկցիները պնդում են, թե իրենց ստիպել են, որ հողերը վաճառեն Լիդիանին, իսկ եթե հրաժարվել են վաճառել, տարածքները գերակա շահ են ճանաչել ու ձրի վերցրել:
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է տեղի բնակիչների հետ և քննարկում Ամուլսարի հարցը:
Հավաքված քաղաքացիներից մեկի խոսքերով, ժողովրդին հստակ չեն ասել, թե ինչ է գալու իրենց գլխին, այսօր են հասկանում, թե ինչ է կատարվում:
Քաղաքացու խոսքերով, եթե այսօր իր հողը այն ժամանակվա տեսքով վերադարձնեն իրեն, ինքը պատրաստ է ետ վերադարձնել ստացած գումարը. «Կամ էս երեխու վիզը կտրած, կամ ծառը քոքահան արած: Հարյուրավոր ծառեր են կտրվել»:
Քաղաքացիները պահանջում են հանրային քննարկում անցկացնել: