Քենիայում համալսարանի գրավման հետևանքով առնվազն 70 ուսանող է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարություն է արել նաև երկրի ներքին գործերի նախարարը:
Այսօր ավելի վաղ սոմալիական «Ալ - Շաբաբ» խմբավորման զինյալները գրավել էին համալսարանը, դրան հաջորդել էր հատուկ գործողությունը: Սպանվել էր 4 զինյալ:
Կա նաև 79 վիրավոր, հարյուրավոր մարդկանց հաջողվել է փրկվել: