Հասարակություն 

Քենիայում համալսարանի վրա հարձակման հետևանքով 70 ուսանող է զոհվել

Քենիայում համալսարանի գրավման հետևանքով առնվազն 70 ուսանող է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարություն է արել նաև երկրի ներքին գործերի նախարարը:

 

Այսօր ավելի վաղ սոմալիական «Ալ - Շաբաբ» խմբավորման զինյալները գրավել էին համալսարանը, դրան հաջորդել էր հատուկ գործողությունը: Սպանվել էր 4 զինյալ:

 

Կա նաև 79 վիրավոր, հարյուրավոր մարդկանց հաջողվել է փրկվել:

Նույն շարքից