Մոսկվայում կալանավորել են 22-ամյա կնոջը, որն ինքնակամ եկել է ոստիկանություն և խոստովանել, որ վաճառել է նորածին որդուն: Նրա խոսքով՝ օգոստոսին նորածին որդուն հիվանդանոցից դուրս գրելուց հետո գումարի դիմաց հանձնել է իր ծանոթներին:
Որոշ ժամանակ անց կինը զղջացել է և փորձել կապ հաստատել երեխայի գնորդների հետ, սակայն չի հաջողվել: Նա դիմել է ոստիկանություն:
Կնոջը կալանավորել են: Ավելի ուշ հայտնաբերել են նաև երեխայի գնորդներին, որոնք եկվորներ էին արտասահմանից՝ 34 և 35 տարեկան: Նորածնին տեղափոխել են բժշկական հաստատություն: