Քաղաքական 

Կիևը չպետք է պատերազմի սեփական ժողովրդի դեմ. Մեթյու Ռոժանսկի

Ամերիկացի փորձագետ Մեթյու Ռոժանսկին  Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում ասել է. «Ցավում եմ, որ Ուկրաինայում դադարել են մտածել  խաղաղ ճանապահով  ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին  և սկսել գործի դնել ուժն ու զենքը: Ոչ մի իշխանություն իրավունք չունի սեփական ժողովրդի դեմ պատերազմելու և նրա արյունը թափելու»: Մեթյուն նաև ասել է, որ մի քանի ամիս առաջ Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները շատ նման են այժմ Ուկրաիանայի հարավ-արևելյան շրջաններում կատարվող իրադարձություններին: Եվ այդ ժամանակ և հիմա գրավված էին պետական կառույցները,  սականյ  նա նշել է, որ այստեղ խոսքը ոչ թե երկու հանրահավաքների նմանության մասին է, այլ՝ երկու հանրահավաքների պատճառների:

 

Այժմ Ուկրաիանայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է համբերություն, հանդուրժողականություն և խելամիտ քայլեր կատարելու ունակություն ունեցող իշխանություն: Արևմուտքը այս հարցում ՈՒկրաիանային պետք է հանդուրժողականության կոչ անի, նաև հիշեցնի, որ Ուկրաիանայի հետ պատերզմելով՝  հաղթանակ չի տանելու, իսկ ՆԱՏՕ-ն պատերազմի ժամանակ Ուկրաիանային չի օգնելու: 

Նույն շարքից