Ամերիկացի փորձագետ Մեթյու Ռոժանսկին Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում ասել է. «Ցավում եմ, որ Ուկրաինայում դադարել են մտածել խաղաղ ճանապահով ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին և սկսել գործի դնել ուժն ու զենքը: Ոչ մի իշխանություն իրավունք չունի սեփական ժողովրդի դեմ պատերազմելու և նրա արյունը թափելու»: Մեթյուն նաև ասել է, որ մի քանի ամիս առաջ Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները շատ նման են այժմ Ուկրաիանայի հարավ-արևելյան շրջաններում կատարվող իրադարձություններին: Եվ այդ ժամանակ և հիմա գրավված էին պետական կառույցները, սականյ նա նշել է, որ այստեղ խոսքը ոչ թե երկու հանրահավաքների նմանության մասին է, այլ՝ երկու հանրահավաքների պատճառների:
Այժմ Ուկրաիանայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է համբերություն, հանդուրժողականություն և խելամիտ քայլեր կատարելու ունակություն ունեցող իշխանություն: Արևմուտքը այս հարցում ՈՒկրաիանային պետք է հանդուրժողականության կոչ անի, նաև հիշեցնի, որ Ուկրաիանայի հետ պատերզմելով՝ հաղթանակ չի տանելու, իսկ ՆԱՏՕ-ն պատերազմի ժամանակ Ուկրաիանային չի օգնելու: