Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում կներկայացվի օպերա Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Օպերայի անվանումն է` The (R)evolution of Steve Jobs և հանրությանը կներկայացվի 2017 թվականին:
Օպերային ներկայացման ընթացքում կցուցադրվեն Ջոբսի կյանքի ամենահետաքրքիր պահերը: Լիբրետոյի հեղինակն է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մարք Քեմփբէլը, իսկ կոմպոզիտորը կլինի Մէյսոն Բեյթսը, հայտնում է Bazaar.ru-ը: