Հասարակություն 

Սթիվ Ջոբսի մասին օպերա կներկայացվի

Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում կներկայացվի օպերա Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Օպերայի անվանումն է` The (R)evolution of Steve Jobs և հանրությանը կներկայացվի 2017 թվականին:

Օպերային ներկայացման ընթացքում կցուցադրվեն Ջոբսի կյանքի ամենահետաքրքիր պահերը: Լիբրետոյի հեղինակն է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մարք Քեմփբէլը, իսկ կոմպոզիտորը կլինի Մէյսոն Բեյթսը, հայտնում է Bazaar.ru-ը:

 

Նույն շարքից