Հասարակություն 

Կուբացիները փորձել են նավակով հասնել ԱՄՆ

ԱՄՆ առափնյա ծառայությունը հայտնաբերել է  96 կուբացիներ տեղափոխող նավակ, որը փորձում էր հասնել ԱՄՆ: Associated Press-ի հաղորդմամբ` նրանք բոլորն իրենց մոտ ունեցել են Սենթ Լյուսիա պետության տուրիստական վիզա։



58 կուբացիներ Կուբայի կառավարությունից երկիր վերադառնալու իրավունք  են ստացել, եւս 38 մարդ մնում է առափնյա ծառայության հսկողության տակ:



Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ իրենց երկրում հայտնված Կուբայի քաղաքացիները այնտեղ մնալու թույլտվություն են ստանում եւ կարող են արագ տեմպով մշտական բնակչի կամ քաղաքացու կարգավիճակ ստանալ։

Նույն շարքից