ԱՄՆ առափնյա ծառայությունը հայտնաբերել է 96 կուբացիներ տեղափոխող նավակ, որը փորձում էր հասնել ԱՄՆ: Associated Press-ի հաղորդմամբ` նրանք բոլորն իրենց մոտ ունեցել են Սենթ Լյուսիա պետության տուրիստական վիզա։
58 կուբացիներ Կուբայի կառավարությունից երկիր վերադառնալու իրավունք են ստացել, եւս 38 մարդ մնում է առափնյա ծառայության հսկողության տակ:
Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ իրենց երկրում հայտնված Կուբայի քաղաքացիները այնտեղ մնալու թույլտվություն են ստանում եւ կարող են արագ տեմպով մշտական բնակչի կամ քաղաքացու կարգավիճակ ստանալ։