Հասարակություն 

Հայտնաբերվել են մարտի 10-ին կործանված օդանավի սև արկղերը

Փրկարարաները հայտնաբերել են մարտի 10-ին կործանված  Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի սև արկղերը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության ղեկավարությանը։

Հայտնաբերված սև արկղերն ուղարկվելու են փորձաքննության։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեց 157 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամը։

Նույն շարքից