Փրկարարաները հայտնաբերել են մարտի 10-ին կործանված Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի սև արկղերը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության ղեկավարությանը։
Հայտնաբերված սև արկղերն ուղարկվելու են փորձաքննության։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեց 157 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամը։