Հասարակություն 

Հայտնաբերվել է կործանված Airbus A320-200 օդանավի պոչը

 

Փրկարարները Ճավա ծովում հայտնաբերել են կործանված ինդոնեզական Airbus A320-200 օդանավի պոչը:  Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով AP գործակալությանը: Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:


Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը:

Նույն շարքից