Փրկարարները Ճավա ծովում հայտնաբերել են կործանված ինդոնեզական Airbus A320-200 օդանավի պոչը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով AP գործակալությանը: Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: