Վաղվանից մեկնարկելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ միջնորդները նախ լինելու են Ադրբեջանում՝ փետրվարի 3-ին, ապա փետրվարի 7-ին ժամանելու են Երևան:
Համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: