Քաղաքական 

Հայտնի է, թե երբ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանելու Երևան

Վաղվանից մեկնարկելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նշվում է, որ միջնորդները նախ լինելու են Ադրբեջանում՝ փետրվարի 3-ին, ապա փետրվարի 7-ին ժամանելու են Երևան:

Համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:

 

Նույն շարքից