Քաղաքական 

Հայտնի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել Արթուր Վանեցյանի մայրիկին

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին  վարչապետի աշխատակազմի  մի շարք առանցքային պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, թե պատճառը հանձնարարություններ չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է»,-ասաց Կարապետյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։

Մարգարիտ Ազարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

 

 

Նույն շարքից