Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին վարչապետի աշխատակազմի մի շարք առանցքային պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, թե պատճառը հանձնարարություններ չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է»,-ասաց Կարապետյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։
Մարգարիտ Ազարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: