Համերգների կազմակերպիչ Սերգեյ Լավրովը, բացատրել է, թե ինչու է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը որոշում կայացրել խզել պայմանագիրը երգչուհի Նարգիզ Զաքիրովայի հետ: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Լավրովը նշել է, որ ինքը հաճախ է զբաղվել երգչուհու ելույթների կազմակերպմամբ և միշտ վախեցել է, որ վերջինս դուրս չի գա բեմ: Ըստ նրա, Ֆադեևը նույնպես դժվարություններ է ունեցել միջոցառումներ կազմակերպելու հարցում, քանի որ հայտնի մարդիկ երբեմն պարզապես անհետանում են:
«Նա վերցնում էր մեկ շիշ վիսկի և ամբողջ համերգն անցնում էր այդպես: Երբ ես սկսեցի խնդիրներ ունենալ համերգասրահների ղեկավարության հետ, Նարգիզը վիսկիի շիշը փոխարինեց գազավորված ըմպելիքի շշով, որտեղ նա ալկոհոլ էր լցնում»,-ասել է Լավրովը:
«Շատ տարօրինակություններ են եղել: Երբեմն Նարգիզն իր էքստրասենս ընկերների հետ փակվում էր հանդերձարանում և ժամերով դուրս չէր գալիս»,-ավելացրել է նա:
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Նարգիզը շատ տարօրինակ խնդրանքներով է դիմել իր անվտանգության աշխատակիցներին, որոնք ենթադրաբար պետք է հերթապահություն իրականացնեին իր հյուրանոցի սենյակի մոտ նույնիսկ գիշերը:
Լավրովի խոսքերով, հավանաբար Ֆադեևը հոգնել է երգչուհու տարօրինակ արարքներից, այնպես որ նրանց կապի խզման մեջ զարմանալի բան չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաքսիմ Ֆադեևը դադարեցրել է պայմանագիրը երգչուհի Նարգիզ Զաքիրովայի հետ: Ըստ երգչուհու, Ֆադեևի «MALFA» լեյբլն արդեն ուղարկել է համագործակցության դադարեցման մասին փաստաթուղթը: Այնտեղ ասվում է, որ պրոդյուսերական կենտրոնն արգելում է Նարգիզին երգել Ֆադեևի ստեղծագործությունները, ինչպես նաև հանում է օգոստոսին նախատեսված շրջագայությունների հետ կապված բոլոր պարտավորությունները։