Մաքսիմ Ֆադեևը դադարեցրել է պայմանագիրը երգչուհի Նարգիզ Զաքիրովայի հետ: Կատարողն այս մասին հայտարարել է Instagram-ի իր էջում :
Ըստ երգչուհու, Ֆադեևի «MALFA» լեյբլն արդեն ուղարկել է համագործակցության դադարեցման մասին փաստաթուղթը: Այնտեղ ասվում է, որ պրոդյուսերական կենտրոնն արգելում է Նարգիզին երգել Ֆադեևի ստեղծագործությունները, ինչպես նաև հանում է օգոստոսին նախատեսված շրջագայությունների հետ կապված բոլոր պարտավորությունները: Տեղի ունեցածի հետ կապված երգչուհու ելույթները Յուրմալայում, Կրասնոգորսկում, Չայկովսկում կարող են չեղարկվել:
«Իրավիճակը պարզելու իմ կոչն ուղղված անմիջապես Մաքսիմ Ֆադեևին և ՄԱԼՖԱ-ին, անտեսվել է»,-գրել է Նարգիզը:
Նա հավելել է, որ Վորոնեժում և Դոնի Ռոստովում կայացած համերգների կազմակերպիչներից է տեղեկացել, որ համերգները չեղյալ են հայտարարվում, քանի որ երգչուհին, իբր, չի ցանկացել ելույթ ունենալ: