Այս տարիների ընթացքում մեր գերատեսչությունների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության շրջանակում բավական լուրջ փաստաթղթեր են ընդունվել: Պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ զորամասերը կցվել են դպրոցներին եւ բուհերին, ինչպես նաեւ մանկատներին՝ համատեղ միջոցառումների անցկացման համար»,- նշել է Օհանյանը եւ հավելել, որ համատեղ ծրագրեր են իրականացվում նաեւ սփյուռքի նախարարության հետ: Այս մասին հունվարի 17-ին կրթական հաստատություններում 2013թ. հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա՝ հայ հասարակության բոլոր շերտերը հասկանում են, որ, Հայաստանի շուրջն առկա սպառնալիքները հաշվի առնելով, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պաշտպանական, արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության, կրթության եւ գիտության, սոցիալ-տնտեսական խնդիրների մի մասն է կազմում:
Ըստ նախարարի՝ սփյուռքի նախարարության գոյության հենց սկզբից ռազմահայրենասիրական դաստիարակության տարատեսակ ծրագրերին մասնակցում են նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչ երիտասարդներ:
«Պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների եւ ոստիկանության համատեղ ծրագրի շրջանակում 2009թ.-ից սկսած իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ հենց ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Մենք հայրենասիրական դաստիարակության բացակայությունը երկրի համար սպառնալիք համարեցինք, եւ կառավարությանը ներկայացվեց 2014թ. հայրենասիրական դաստիարակության պետական ծրագիր», - ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: