Քաղաքական 

Հայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է երկրի համար

Այս տարիների ընթացքում մեր գերատեսչությունների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության շրջանակում բավական լուրջ փաստաթղթեր են ընդունվել:  Պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ զորամասերը կցվել են դպրոցներին եւ բուհերին, ինչպես նաեւ մանկատներին՝ համատեղ միջոցառումների անցկացման համար»,- նշել է Օհանյանը եւ հավելել, որ համատեղ ծրագրեր են իրականացվում նաեւ սփյուռքի նախարարության հետ: Այս մասին հունվարի 17-ին կրթական հաստատություններում 2013թ. հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա՝ հայ հասարակության բոլոր շերտերը հասկանում են, որ, Հայաստանի շուրջն առկա սպառնալիքները հաշվի առնելով, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պաշտպանական, արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության, կրթության եւ գիտության, սոցիալ-տնտեսական խնդիրների մի մասն է կազմում:

  Ըստ նախարարի՝ սփյուռքի նախարարության գոյության հենց սկզբից ռազմահայրենասիրական դաստիարակության տարատեսակ ծրագրերին մասնակցում են նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչ երիտասարդներ:

«Պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների եւ ոստիկանության համատեղ ծրագրի շրջանակում  2009թ.-ից  սկսած իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ հենց ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:  Մենք հայրենասիրական դաստիարակության բացակայությունը երկրի համար սպառնալիք համարեցինք, եւ կառավարությանը ներկայացվեց 2014թ. հայրենասիրական դաստիարակության պետական ծրագիր», - ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Նույն շարքից