ՀԱՊԿ-ը Ղազախստանում կամ Կենտրոնական Ասիայի այլ պետություններում մտադիր չէ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ տեղակայել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մեծ հաշվով «Իսկանդերն» այն զենքը չէ, որն անհրաժեշտ է դիմակայելու համար այն մարտահրավերներին, որոնք այսօր սպասում ենք Աֆղանստանից»,- նշել է Բորդյուժան:
Նա նաեւ պատմել է, որ խոսքը չորս հիմնական սպառնալիքների մասին է: «Առաջին՝ այն անկայուն գոտի է: Երկրորդ՝ այդ տարածքում մեծ թվով զինված տարբեր ծայրահեղական խմբավորումների ջոկատներ են, երրորդ՝ գրոհայիններ պատրաստող ճամբարներ, չորրորդ՝ թմրաշրջանառություն»: