Քաղաքական 

ՀԱՊԿ-ը Կենտրոնական Ասիայում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ չի տեղակայի. Բորդյուժա

ՀԱՊԿ-ը Ղազախստանում կամ Կենտրոնական Ասիայի այլ պետություններում մտադիր չէ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ  տեղակայել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Մեծ հաշվով «Իսկանդերն» այն զենքը չէ, որն անհրաժեշտ է դիմակայելու համար այն մարտահրավերներին, որոնք այսօր սպասում ենք Աֆղանստանից»,- նշել է Բորդյուժան:

 

Նա նաեւ պատմել է, որ խոսքը չորս հիմնական սպառնալիքների մասին է: «Առաջին՝ այն անկայուն գոտի է: Երկրորդ՝ այդ տարածքում մեծ թվով զինված տարբեր ծայրահեղական խմբավորումների ջոկատներ են,  երրորդ՝ գրոհայիններ պատրաստող ճամբարներ, չորրորդ՝ թմրաշրջանառություն»:

Նույն շարքից