Հասարակություն 

ՀՀ ԶՈւ ինքնաթիռում, որի հետ կապը կորել է, կա երկու օդաչու

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը փոխանցեց, որ ինքնաթիռում երկու զինծառայող է:

Ավելի վաղ ՕՆ-ն հայտնել էր.

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Նույն շարքից