ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը փոխանցեց, որ ինքնաթիռում երկու զինծառայող է:
Ավելի վաղ ՕՆ-ն հայտնել էր.
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: