Հնդկաստանի հարավում գտնվող Տամինադաուի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 188-ի, չորեքշաբթի տեղեկացնում է Firstpost պարբերականը:
Ավելի վաղ 176 զոհի մասին էր հաղորդվել:
Նահանգի վարչական կենտրոն Չեննայ քաղաքում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղի պատճառով փակվել է օդանավականը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Առավելապես տուժել են Տիրուբալուրի եւ Կանչիպուրամի շրջանները, ինչպես նաեւ Չեննայը եւ Պուդուչերրին: Կանչիպուրամի շրջանում երեք լիճ ծայրեծայր ջրով է լցվել: Նահանգի գլխավոր նախարար Ջայարամ Ջայալալիհան կարգադրել է ցածրադիր վայրերի բնակիչներին բարձրադիր վայրեր տեղափոխել:
Ներկայիս անձրեւները Չեննայում ամենահորդառատն են վերջին 100 տարվա ընթացքում: Փրկարարական գործողության մեջ ներգրավվել են նաեւ հնդակական բանակն ու ՌԾՈՒ-ն: