Հասարակություն 

Հնդկաստանում հեղհեղումների հետեւանքով տուժել են հազարավոր մարդիկ

Հնդկաստանի հարավում գտնվող Տամինադաուի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է  188-ի,  չորեքշաբթի տեղեկացնում է Firstpost պարբերականը:

Ավելի վաղ 176 զոհի մասին էր հաղորդվել:

Նահանգի վարչական կենտրոն Չեննայ քաղաքում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղի պատճառով փակվել է օդանավականը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առավելապես տուժել են Տիրուբալուրի եւ Կանչիպուրամի շրջանները, ինչպես նաեւ Չեննայը եւ Պուդուչերրին: Կանչիպուրամի շրջանում երեք լիճ ծայրեծայր ջրով է լցվել: Նահանգի գլխավոր նախարար Ջայարամ Ջայալալիհան կարգադրել է ցածրադիր վայրերի բնակիչներին բարձրադիր վայրեր տեղափոխել:

Ներկայիս անձրեւները Չեննայում ամենահորդառատն են վերջին 100 տարվա ընթացքում: Փրկարարական գործողության մեջ ներգրավվել են նաեւ հնդակական բանակն ու ՌԾՈՒ-ն:

Նույն շարքից