Հունաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, ըստ որի՝ Էկոնոմիկայի ոլորտում կավելանան մի շարք դաժան նորմեր: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ինշխանական կոալիցիայի 154 պատգամավոր, հայտնում է ТАСС-ը:
Նոր օրենքը վերաբերվում է հարկաբյուջետային համաձայնագրերի իրականացմանը և կառուցվածքային բարեփոխումներին: Այս ամենից զատ, օրենք ընդունմամբ՝ կբարձրանան մի շարք հարկեր, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալության եկամտահարկը:
Բացի այդ, թոշակառուի տարիքը կբարձրանա մինչև 67 տարեկան՝ գրեթե ամբողջությամբ վերացնելով վաղաժամ թոշակի անցնելու հնարավորությունը:
Սպասվում է, որ նոր օրենքը Աթենասի համար կարող է ճանապարհ բացել դեպի հերթական 2 միլիարդ եվրո օգնությունը: