Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

Հունաստանի խորհրդարանը Էկոնոմիկային վերաբերվող նոր օրենք է ընդունել

Հունաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, ըստ որի՝ Էկոնոմիկայի ոլորտում կավելանան մի շարք դաժան նորմեր: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ինշխանական կոալիցիայի 154 պատգամավոր, հայտնում է ТАСС-ը:

Նոր օրենքը վերաբերվում է հարկաբյուջետային համաձայնագրերի իրականացմանը և կառուցվածքային բարեփոխումներին: Այս ամենից զատ, օրենք ընդունմամբ՝ կբարձրանան մի շարք հարկեր, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալության եկամտահարկը:

Բացի այդ, թոշակառուի տարիքը կբարձրանա մինչև 67 տարեկան՝  գրեթե ամբողջությամբ վերացնելով վաղաժամ թոշակի անցնելու հնարավորությունը:

Սպասվում է, որ նոր օրենքը Աթենասի համար կարող է ճանապարհ բացել դեպի հերթական 2 միլիարդ եվրո օգնությունը:

Նույն շարքից