Հասարակություն 

Հռոմի Պապը կայցելի Թուրքիա, այնուհետև Հայաստան

Նոյեմբերի վերջին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կայցելի: Ինչպես նշվում է իտալական մամուլում, Հռոմի պապը նոյեմբերի 30-ին կլինի Ստամբուլում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Անդրեասի պատվին միջոցառմանը մասնակցելու համար, ով հանդիսանում է Հունական պատրիարքարանի հիմնադիրը:


Ինչպես նշվում է, այցը կոչված է ուշադրություն հրավիրել իսլամական աշխարհի հետ երկխոսության եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա: Կաթոլիկ աշխարհի ղեկավարը մեծամասամբ մահմեդական բնակչությամբ երկիր կատարելիք այցի ընթացքում հանդես կգա քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ, որոնք Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում ծայրահեղական խմբավորումների կողմից բռնության են ենթարկվում: Այս մասին  հաղորդում է Թուրքիայի «TRT» հեռուստառադիոնկերության կայքը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:

Թուրքիա կատարելիք այցից հետ Հռոմի պապը կուղևորվի Հայաստան: Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ երկու երկրներեւոմ էլ  նախապատրաստվում են առաջիկա այցին:

Նույն շարքից