Նոյեմբերի վերջին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կայցելի: Ինչպես նշվում է իտալական մամուլում, Հռոմի պապը նոյեմբերի 30-ին կլինի Ստամբուլում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Անդրեասի պատվին միջոցառմանը մասնակցելու համար, ով հանդիսանում է Հունական պատրիարքարանի հիմնադիրը:
Ինչպես նշվում է, այցը կոչված է ուշադրություն հրավիրել իսլամական աշխարհի հետ երկխոսության եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա: Կաթոլիկ աշխարհի ղեկավարը մեծամասամբ մահմեդական բնակչությամբ երկիր կատարելիք այցի ընթացքում հանդես կգա քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ, որոնք Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում ծայրահեղական խմբավորումների կողմից բռնության են ենթարկվում: Այս մասին հաղորդում է Թուրքիայի «TRT» հեռուստառադիոնկերության կայքը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Թուրքիա կատարելիք այցից հետ Հռոմի պապը կուղևորվի Հայաստան: Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ երկու երկրներեւոմ էլ նախապատրաստվում են առաջիկա այցին: