ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհ և վիրավոր կա: Այս մասին հայտնում է AL.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել UAB Hospital Highlands հիվանդանոցում, մարտի 14-ին: Զինված անհայտ անձը ներխուժել է հիվանդանոց, կրակ բացել մարդկանց վրա, ապա ինքնասպանություն գործել:
Հրաձգության արդյունքում տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է, մյուսի վիճակը գնահատվում է կայուն:
Հանցագործի ինքնությունը և հանցագործության պատճառները հայտնի չեն: