Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան հիվանդանոցում

ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհ և վիրավոր կա: Այս մասին հայտնում է AL.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել UAB Hospital Highlands հիվանդանոցում, մարտի 14-ին:  Զինված անհայտ անձը ներխուժել է հիվանդանոց, կրակ բացել մարդկանց վրա, ապա ինքնասպանություն գործել:

Հրաձգության արդյունքում տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է, մյուսի վիճակը գնահատվում է կայուն:

Հանցագործի ինքնությունը և հանցագործության պատճառները հայտնի չեն:

Նույն շարքից