ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup մրցաշարի նախավերջին տուրում աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը սպիտակներով ոչ ոքի խաղաց ՖԻԴԵ-ի երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ: Պարտիան տեւեց հինգ ժամից ավելի եւ ավարտվեց 84-րդ քայլում: Արոնյանը կարողացավ չեզոքացնել մրցակցի երեք զինվորի առավելությունը: Մյուս պարտիաներում եւս գրանցվեց ոչ ոքի: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի մրցաշարի հաղթողի կոչումն ապահոված Ֆաբիանո Կարուանան:
Sinquefield Cup, 9-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ
1. Ֆաբիանո Կարուանա՝ 8
2. Մագնուս Կարլսեն՝ 5
3. Վեսելին Տոպալով՝ 4.5
4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 3.5
5. Լեւոն Արոնյան՝ 3.5
6. Հիկարու Նակամուրա՝ 2.5