Հասարակություն 

Մագնուս Կարլսենը սպիտակներով ոչ ոքի խաղաց Լեւոն Արոնյանի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup մրցաշարի նախավերջին տուրում աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը սպիտակներով ոչ ոքի խաղաց ՖԻԴԵ-ի երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ: Պարտիան տեւեց հինգ ժամից ավելի եւ ավարտվեց 84-րդ քայլում: Արոնյանը կարողացավ չեզոքացնել մրցակցի երեք զինվորի առավելությունը: Մյուս պարտիաներում եւս գրանցվեց ոչ ոքի: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի մրցաշարի հաղթողի կոչումն ապահոված Ֆաբիանո Կարուանան:


Sinquefield Cup, 9-րդ տուր


Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5


Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5


Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5


Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 8

2. Մագնուս Կարլսեն՝ 5

3. Վեսելին Տոպալով՝ 4.5

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 3.5

5. Լեւոն Արոնյան՝ 3.5

6. Հիկարու Նակամուրա՝ 2.5

Նույն շարքից