Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հոր հետ դատապարտվել 21-ամսյա ազատազրկման հարկեր վճարելուց խուսափելու համար, այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեսսին նաև 2 միլիոն եվրո տուգանք պետք է վճարի, իսկ հայրը՝ 1,5 միլիոն:
Իսպանական օրենքների համաձայն 2 տարին չգերազանցող ազատազրկումը կարող է փոխարինվել պայմանական պատժով, դրա համար էլ Մեսսիները չեն հայտնվի բանտում:
Հավելենք, որ Լեոնել Մեսսիին և նրա հորը մեղադրանք առաջադրվել էր 2013 թվականին: