Հասարակություն 

Մեսսին հոր հետ դատապարտվեց 21-ամսյա ազատազրկման. Reuters

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հոր հետ դատապարտվել  21-ամսյա  ազատազրկման հարկեր վճարելուց խուսափելու համար, այս մասին հայտնում է Reuters-ը:

Մեսսին նաև 2 միլիոն եվրո տուգանք պետք է վճարի, իսկ հայրը՝ 1,5 միլիոն:

Իսպանական օրենքների համաձայն 2 տարին չգերազանցող ազատազրկումը կարող է փոխարինվել  պայմանական պատժով, դրա համար էլ Մեսսիները չեն հայտնվի բանտում:

Հավելենք, որ Լեոնել Մեսսիին և նրա հորը մեղադրանք առաջադրվել էր 2013 թվականին:

Նույն շարքից