Միջազգային Հասարակություն 

Թբիլիսիում ցուցարարները պահանջել են քրեական պատասխանատվության ենթարկել նախորդ իշխանության ղեկավարներին

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Թբիլիսիի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ իշխանություններից պահանջել են կատարել տրված խոստումն ու քրեական պատասխանատվության ենթարկել նախորդ իշխանությունների ղեկավարությանն, որոնք կատարել են մի շարք հանցագործություններ:

 

 

Բողոքի ակցիան, որ ընթացել է «Ռուսթավի» մետրոյի կայարանի մոտ, կազմակերպել են «Վրաստանի հայրենասերների ալյանս» շարժման ներկայացուցիչները:

Կազմակերպության առաջնորդ Իռմա Ինաշվիլին լրագրողներին հայտնել է, որ ներկայիս իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մեղավորներին պատժելու ուղղությամբ:

 

Միաժամանակ, նրա կարծիքով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վաղուց պետք է բանտում լիներ, ուստի նշել է, որ չեն հաշտվելու ու շարունակելու են պայքարը:

Ցուցարարները պահանջել են վերսկսել մի շարք աղմկահարույց սպանությունների հետաքննությունը:

Կտրուկ վատթարացել է Հիմնադիր խորհրդարանի անդամի վիճակը կտրուկ վատթարացել է

Նրան տեղափոխել են հիվանդանոց

 

 

 

 

 

Նույն շարքից