Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Թբիլիսիի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ իշխանություններից պահանջել են կատարել տրված խոստումն ու քրեական պատասխանատվության ենթարկել նախորդ իշխանությունների ղեկավարությանն, որոնք կատարել են մի շարք հանցագործություններ:
Բողոքի ակցիան, որ ընթացել է «Ռուսթավի» մետրոյի կայարանի մոտ, կազմակերպել են «Վրաստանի հայրենասերների ալյանս» շարժման ներկայացուցիչները:
Կազմակերպության առաջնորդ Իռմա Ինաշվիլին լրագրողներին հայտնել է, որ ներկայիս իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Միաժամանակ, նրա կարծիքով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վաղուց պետք է բանտում լիներ, ուստի նշել է, որ չեն հաշտվելու ու շարունակելու են պայքարը:
Ցուցարարները պահանջել են վերսկսել մի շարք աղմկահարույց սպանությունների հետաքննությունը:
Կտրուկ վատթարացել է Հիմնադիր խորհրդարանի անդամի վիճակը կտրուկ վատթարացել է
Նրան տեղափոխել են հիվանդանոց