Հասարակություն 

Մոսկվայում 150 ներգաղթյալ է ձերբակալվել՝ծայրահեղական խմբավորմանը անդամակցելու կասկածանքով

Մոսկվայի արևելքում 150 ներգաղթյալ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Հիզբ ութ- Թահրիր» ծայրահեղական խմբավորմանը անդամակցելու մեջ, գրում է LifeNews-ը:

Հաղորդագրության մեջ ասսվում է, որ ձերբակալվածներից շատերի մոտ գտել են ՌԴ-ում արգելված «Մահմեդականի ամրոցը» գիրքը, ինչպես նաև ծայրահեղականների դրոշի պատկերը:

Ինչպես հաղորդվում է, ներգաղթյալների մեծ մասը բնակվել են հանրակացարաններում:

Նշենք, որ ՌԴ-ի Գերագույն դատարանի որոշմամբ «Հիզբ ութ- Թահրիր»-ը համարվել է ահաբեկչական և արգելված ծայրահեղական խմբավորում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ ձերբակալել էր «Հիզբ ութ- Թահրիր»-ի առաջնորդը:

Նույն շարքից