Մոսկվայի արևելքում 150 ներգաղթյալ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Հիզբ ութ- Թահրիր» ծայրահեղական խմբավորմանը անդամակցելու մեջ, գրում է LifeNews-ը:
Հաղորդագրության մեջ ասսվում է, որ ձերբակալվածներից շատերի մոտ գտել են ՌԴ-ում արգելված «Մահմեդականի ամրոցը» գիրքը, ինչպես նաև ծայրահեղականների դրոշի պատկերը:
Ինչպես հաղորդվում է, ներգաղթյալների մեծ մասը բնակվել են հանրակացարաններում:
Նշենք, որ ՌԴ-ի Գերագույն դատարանի որոշմամբ «Հիզբ ութ- Թահրիր»-ը համարվել է ահաբեկչական և արգելված ծայրահեղական խմբավորում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ ձերբակալել էր «Հիզբ ութ- Թահրիր»-ի առաջնորդը: