Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաիայի «Արմատական» կուսակցության ներկայացուցիչները Գերագույն ռադայում պահանջել են քննարկել Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը:
Նրանք նշել են, որ Յանուկովիչը դեռեւս ֆորմալ առումով կրում է Ուկրաիայի նախագահի կոչումը:
Բացի այդ նրանք պահանջել են քննարկել նաեւ Ուկրաինայի արտաքին պարտքի վերախմբագրման հարցը:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը հեռացվել էր նախագահի իր պաշտոնից 2014թ.-ի փետրվարին՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի պայմաններում, որը ներկա իշխանությունների կողմից որակվել էր կամավոր հրաժարական, ինչից հետո, նախագահական արտահերթ ընտրություններից արդյունքում, նախագահի պաշտոնում ընտրվել էր Պյոտր Պորոշենկոն: