Հասարակություն 

Գերագույն ռադայում պահանջել են քննարկել Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու հարցը

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU  գործակալությունը, Ուկրաիայի «Արմատական» կուսակցության ներկայացուցիչները Գերագույն ռադայում պահանջել են քննարկել Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը:

 

Նրանք նշել են, որ Յանուկովիչը դեռեւս ֆորմալ առումով կրում է Ուկրաիայի նախագահի կոչումը:

Բացի այդ նրանք պահանջել են քննարկել նաեւ Ուկրաինայի արտաքին պարտքի վերախմբագրման հարցը:

 

Հիշեցնենք, որ Յանուկովիչը հեռացվել էր նախագահի իր պաշտոնից 2014թ.-ի փետրվարին՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի պայմաններում, որը ներկա իշխանությունների կողմից որակվել էր կամավոր հրաժարական, ինչից հետո, նախագահական արտահերթ ընտրություններից արդյունքում, նախագահի պաշտոնում ընտրվել էր Պյոտր Պորոշենկոն:

 

Նույն շարքից