Իրավական 

Նոր օրենքով արգելվում են հարկադրաբար ամուսնությունները

Անգլիայում և Ուելսում ուժի մեջ Է մտնում  օրենքը, որն արգելում Է ամուսնության հարկադրելը: Նման գործողություններն այժմ կգնահատվեն որպես քրեական հանցագործություն: Պատիժը կարող Է կազմել մինչև յոթ տարվա ազատազրկում, տեղեկացնում Է BBC-ին:


Նոր նորման կկիրառվի ինչպես Անգլիայում և Ուելսում, այնպես Էլ արտասահմանում Միացյալ Թագավորության հպատակների նկատմամբ: Նախարարների կաբինետում այն կարծիքին են, որ օրենքը կարող Է փրկել հազարավոր մարդկանց, ովքեր ամեն տարի  նման խնդիր են ունենում:  


Անցյալ տարի ամուսնության հարկադրելու հիմնախնդրով զբաղվող կառավարական հանձնաժողովը քննարկել Է 1302 նման դեպք: Դեպքերի 82 տոկոսը վերաբերում Է կանանց, իսկ բոլոր տուժածների 15 տոկոսը դեռ 15 տարեկան չի եղել:


Հիմնախնդիրն առավել սուր Է ծառացած Պակիստանից սերածների համար. նրանք կազմել են անցյալ տարի ուսումնասիրված դեպքերի գրեթե կեսը (43 տոկոս):   

 

Նույն շարքից