Հայաստան Քաղաքական 

Ո՞վ է այդքան շատ ուզում տեսնել Միհրան Պողոսյանին որևէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի երկու տարի առաջ որոշ լրատվամիջոցներ «կպած» լուրեր էին տարածում, որ իրենց «հավաստի աղբյուրների» համաձայն ՊԵԿ նախագահ է դառնալու ԴՀԱԿ պետ Միհրան Պողոսյանը: Անցան ամիսներ... Արդեն մեկ տարի առաջ, նույն այդ «հավաստի աղբյուրները» սկսեցին պնդել, որ, Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո, Միհրան Պողոսյանին նշանակելու են ԱԱԾ տնօրեն: Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո «հավաստի աղբյուրները» նոր պաշտոն են փնտրում պարոն Պողոսյանի համար: Այս անգամ դա ոստիկանապետի պաշտոնն է:

Տեսնես ո՞վ է տարածում այս պրիմիտիվ և մանկամիտ լուրերը: Ո՞վ է այդքան շատ ուզում տեսնել պարոն Միհրան Պողոսյանին որևէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում:

Նույն շարքից